Слова песни Ruben Haxverdyan — Zinvor
Արևն արդեն մոտեցել էր մայրամուտին
հրետանու ձայնը լսվում էր հեռվում
ու միայն վերքերը վիրավոր հողի
հուշում էին , որ դեռ պատերազմ է գնում
խրամատի մեջ , մի պատանի զինվոր ,
կարոտով նամակ էր գրում
նա հիշում էի տունը հայրենի
ծվարած հայոց լեռներում
մի լացիր իմ մայրիկ
սպասիր ինձ և ես կգամ
ես քեզ շատ եմ սիրում
կարոտել եմ , իմ մայրիկ
ես հիշում եմ խոսքերը քո
սիրել հողը մեր հայրենի
ես հիշում եմ արցունքները քո
երբ պատմում էիր ջարդերի մասին
ես հիշում եմ տունը մեր ,
մեր բակի բարդին ծերացած
ես հիշում եմ խոխոջներ վակի
ու մանկական խաղերս անցած
ու լսվեց հրաման
մի որոտ դղրդաց
ծանր արկերի տակ հողը տնքաց
ձեռքին հրացան , նամակը ծոցում պահած
տղան առաջ նետվեր ատամները սեղմած
պետք էր անցնել ընդհամենը 100
լոկ 100 քայլ հայրենի հողին
բայց ինչքան կարճ են քայլերը խաղաղ
և ինչքան երկար դաշտում այս կռվի
ու հանկարծ կարծես լռեց ամեն ինչ
տղան հնձված հասկի պես ընկավ
ձեռքերում սեղմած նամակը ծակված
հայացքը ուղղած կապույտ երկնքին
նա նայում էր կապույտ երկնքին
ու հիշում էր տունը հայրենի
ու բակի բարդին ծերացած
որտեղ մայրը կսպասի նամակին
արևն արդեն մոտեցել էր մայրամուտին
հրետանու ձայնը լսվում էր հեռվում
ու միայն մահամերձ ընկած հայորդին
հայոց լեռների երգն էր երգում
թռչեի մտքով տուն ուր իմ մայրն էր արթուն
հրետանու ձայնը լսվում էր հեռվում
ու միայն վերքերը վիրավոր հողի
հուշում էին , որ դեռ պատերազմ է գնում
խրամատի մեջ , մի պատանի զինվոր ,
կարոտով նամակ էր գրում
նա հիշում էի տունը հայրենի
ծվարած հայոց լեռներում
մի լացիր իմ մայրիկ
սպասիր ինձ և ես կգամ
ես քեզ շատ եմ սիրում
կարոտել եմ , իմ մայրիկ
ես հիշում եմ խոսքերը քո
սիրել հողը մեր հայրենի
ես հիշում եմ արցունքները քո
երբ պատմում էիր ջարդերի մասին
ես հիշում եմ տունը մեր ,
մեր բակի բարդին ծերացած
ես հիշում եմ խոխոջներ վակի
ու մանկական խաղերս անցած
ու լսվեց հրաման
մի որոտ դղրդաց
ծանր արկերի տակ հողը տնքաց
ձեռքին հրացան , նամակը ծոցում պահած
տղան առաջ նետվեր ատամները սեղմած
պետք էր անցնել ընդհամենը 100
լոկ 100 քայլ հայրենի հողին
բայց ինչքան կարճ են քայլերը խաղաղ
և ինչքան երկար դաշտում այս կռվի
ու հանկարծ կարծես լռեց ամեն ինչ
տղան հնձված հասկի պես ընկավ
ձեռքերում սեղմած նամակը ծակված
հայացքը ուղղած կապույտ երկնքին
նա նայում էր կապույտ երկնքին
ու հիշում էր տունը հայրենի
ու բակի բարդին ծերացած
որտեղ մայրը կսպասի նամակին
արևն արդեն մոտեցել էր մայրամուտին
հրետանու ձայնը լսվում էր հեռվում
ու միայն մահամերձ ընկած հայորդին
հայոց լեռների երգն էր երգում
թռչեի մտքով տուն ուր իմ մայրն էր արթուն
Текст добавил: Андрей Курышев