Слова песни Lilith Sargssian — Vratsakan ierg


Полный текст песни


Ես տաքուկ հողի մէջ կթաղեմ խաղողի կորիզները,
Համբոյրով ծածկելով նրա վազը, ողկոյզն եմ քաղում,
Կանչելու եմ հիւրեր, ու պիտի սրտիս մէջ երգի սերը:
Այլապէս էլ ինչու եմ ապրում այս յաւերժ աշխարհում:
 
Հաւաքուէ՛ք իմ հիւրեր, իմ սեղանը պատրաստ է այսօ՛ր էլ,
Ասացէ՛ք ճշմարիտ, իմ մասին դուք ինչպէս էք խորհում:
Մեղքերիս թողութիւն պիտի տա Երկնային Թագաւորը:
Այլապէս էլ ինչու եմ ապրում այս յաւերժ աշխարհում:
 
Մուգ կարմիր զգեստով դիցուհիս ինձ համար երգելու է
Սեւ սպիտակս հագած ես գլուխս եմ իր դէմ խոնարհում
Տարուելու եմ երգով եւ սիրուց ու վշտից մեռնելու եմ
Այլապէս էլ ինչու եմ ապրում այս յաւերժ աշխարհում:
 
Ու երբ ողջ անկիւնները լցուի սաւառնող մթնշաղը,
Թող կրկին ու կրկին սլանան իմ առջեւ երերուն
Սպիտակ ցուլն ու արծիւը կապոյտ ու ոսկէ ձկնիշխանը,
Այլապէս էլ ինչու եմ ապրում այս յաւերժ աշխարհում:





Текст добавил: Андрей Курышев